Հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում ներառում է կրիպտոարժույթով վճարումներ, հաղորդում է Reuters-ը:
Չի հաղորդվում, թե 34-ամյա արգենտինացին աշխատավարձի քանի տոկոսը կստանա կրիպտոարժույթով՝ ՊՍԺ-ի token-ներով։
ՊՍԺ-ի երկրպագուները կարող են ստանալ այսպես կոչված երկրպագուների token-ներ՝ մասնակցելով ակումբի կազմակերպած հարցումների: Դրանք կարող են փոխանակվել բորսայում կամ փոխանակվել բացառիկ պարգևների դիմաց: Այս պահին ՊՍԺ-ի մեկ token-ի արժեքը 41 դոլար է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ում Մեսսին երկու տարվա ընթացքում կվաստակի ավելի քան 120 միլիոն եվրո: