Հայտնի է դարձել, թե որքան հարձակվող Լիոնել Մեսսին կվաստակի ՊՍԺ-ում երկու տարվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, արգենտինացին երկու տարվա ընթացքում ֆրանսիական ակումբից կստանա մոտ 120 մլն եվրո:
Փարիզյան ակումբի հետ պայմանագիր ստորագրելու բոնուսը կազմում է 40 միլիոն եվրո, իսկ տարեկան աշխատավարձը՝ 41 միլիոն: Սա նշանակում է, որ Մեսսին կլինի ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ առաջ անցնելով Նեյմարից (36,8 միլիոն) և Կիլիան Մբապեից (25 միլիոն):
Մեսսին կարող է ավելացնել ՊՍԺ-ում իր եկամուտները տարբեր բոնուսների միջոցով, այդ թվում ՝ Չեմպիոնների լիգան հաղթելու կամ ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալու համար: