Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Սպարտակին» (2-0) հաղթելուց հետո «Բենֆիկայի» անգլալեզու թվիթերյան էջը փոխել է անունը:
Արծիվների միկրոբլոգի էջը վերանվանվել է SL Benficachuk: Դա արվել է ի պատիվ հարձակվող Ռոման Յարեմչուկի:
«Կարմիր -սպիտակների» հետ խաղում ուկրաինացին իր նորամուտը նշեց «Բենֆիկայի» կազմում և առաջին խաղում աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ. նրա հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Սամուել Ժիգոն: