Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, այսօր այցելել են «Փյունիկ»։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք շատ կարևոր հյուրեր ունեինք:
Մեզ էր այցելել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։