Այսօր լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը կդառնար 74 տարեկան:
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
1969-78 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1972), 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։
1972-1975 թթ. եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ։ 1969-72 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։
«Արարատի» լեգենդար ֆուտբոլիստը կյանքից հեռացավ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին՝ 73 տարեկան հասակում։