«Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե «Չելսին» ու «Լայպցիգը» հետաքրքրվում են թիմի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով:
«Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության ավելացումը չի զարմացնում: Մենք բոլորս տեսնում ենք` ինչպես է նա ավելացնում, ինչպես է կենտրոնացած բացառապես ֆուտբոլի ու «Դինամոյի» վրա: Եվրոպական ակումբներից Զախարյանի նկատմամբ հետաքրքրվածություն կա, բայց մենք հիմա ոչ մի առաջարկ չենք դիտարկում: Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ, մարզիչը վստահում է նրան, Արսենն այսօր մեր հիմնական կազմի լավագույն խաղացողներից է: Հույս ունենք, որ նա հետո էլ կշարունակի աճել «Դինամոյում»»,-«Championat»-ի հետ զրույցում ասել է Պիվովարովը: