Մյունխենի «Բավարիան» չի գնի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը վարձակալության ժամկետի ավարտից հետո։
2019-ի ամռանը «Բավարիան» մեկ տարով վարձակալել էր Կոուտինյոյին, ինչի համար վճարել էր 8,5 միլիոն եվրո։ Պայմանագրի համաձայն՝ մյունխենյան ակումբը կարող է վարձակալության ավարտին 120 միլիոն եվրոյով գնել տրանսֆերը։
«Բավարիայում» դրական են գնահատում 27-ամյա բրազիլացու ցուցադրած խաղը, սակայն ակումբի ղեկավարությունը նշված գումարը համարում է շատ բարձր։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Կոուտինյոն 23 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։