«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շատ մոտ է «Չելսի» վերադառնալուն:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ակումբները գրեթե համաձայնեցրել են տրանսֆերի պայմանները: Տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 115 միլիոն եվրո:
Այլ խաղացողներ չեն ներգրավվի Լուկակուի տրանսֆերի հետ կապված գործարքում: Հարձակվողն արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: «Չելսին» բելգիացուն կվճարի 12 մլն եվրո մեկ մրցաշրջանի համար:
Ակնկալվում է, որ առաջիկա օրերի ընթացքում կհայտարարվի տրանսֆերի մասին: