«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով այժմ խաղում է «Աթլետիկոյի» կազմում, արձագանքել է Լիոնել Մեսսիի հեռանալուն կատալոնական ակումբից:
«Շատ բառեր են պետք «Բարսելոնայում» կերտած պատմությունը պատմելու համար: Ակումբը, որտեղ դուք մեծացել ես, այն ակումբը, որն այդքան սիրում ես, և այդքան շատ տիտղոսներ ես նվաճել՝ մինչև դարձար այն լավագույն ֆուտբոլիստը, որին մենք գիտենք:
Ես միշտ երախտապարտ կլինեմ այն բանի համար, թե ինչպես ինձ ընդունեցիր իմ գալուց ի վեր, քանի որ դու հիանալի մարդ ես:
Ես հպարտ եմ, որ կիսել եմ հազարավոր հիանալի պահեր քեզ հետ «Բարսելոնայում», և որ ինձ բախտ է վիճակվել խաղալ քեզ հետ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն, ինչ տեղի կունենա ապագայում, լավագույնը կլինի քո և ձեր ընտանիքի համար: Ես քեզ շատ եմ սիրում», — գրել է Սուարեսը Instagram-ում:
Посмотреть эту публикацию в Instagram