«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն փաստը, որ ակումբը չի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Մեսսին արժանի է ամենալավին: Ցավում եմ, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի «Բարսելոնան» շարունակի գործել:
Ակումբը վեր է բոլոր խաղացողներից և մենեջերներից: Մեսսին ընդմիշտ կմնա «Բարսայի» պատմության մեջ»,- մեջբերում է Լապորտային ակումբի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։
























































