Պաշտպան Մատիա Դե Շիլիոն կարող է մնալ «Յուվենտուսում» ՝ չնայած Ֆրանսիայի առաջնություն նրա հնարավոր տեղափոխության մասին բազմաթիվ խոսակցություններին: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
«Յուվեի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանն անցկացնի իր թիմի հետ:
Դե Շիլիոյին հաճախ անվանում են «Ալեգրիի ապօրինի որդի»: Դա պայմանավորված է նրանով, որ ինչ ակումբ էլ նա գլխավորի, Ալեգրին միշտ իր հետ տանում է պաշտպանին: