«Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ասել է, թե երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ:
«Ես կսկսեմ խաղալ չորսից հինգ ամսից: Ես լավ եմ»,- մեջբերում է Քրիստիանին Nettavisen-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Եվրո 2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղում (0:1) Էրիկսենը ընկավ խոտածածկի վրա և չկարողացավ վեր կենալ: Խաղացողը շտապ օգնություն է ստացել խաղադաշտում մոտ 15 րոպե, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քրիստիանի մոտ սրտի կանգ է եղել: