«Զենիթը» համաձայնեցրել է «Ռեդ Բուլ Բրագանտինոյի» հետ հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդինյոյի տրանսֆերը:
Ըստ պորտուգալացի ինսայդերի՝ գործարքը կկազմի 15 միլիոն եվրո՝ գումարած ֆուտբոլիստի հետագա վաճառքի ստացված գումարի 20%-ը:
Տեղափոխության մասին կհայտարարվի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ավարտից հետո, որտեղ ֆուտբոլիստը հանդես է գալիս Բրազիլիայի հավաքականում․ հարավամերիկյան հավաքականը եզրափակչում կխաղա Իսպանիայի հետ:
24-ամյա Կլաուդինյոն «Ռեդ Բուլ Բրագանտինոյին» միացել է Պոնտե Պրետայից 2019 թվականի ամռանը՝ 437,000 եվրոյի դիմաց: 2020/21 մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 25 հանդիպում, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: