«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «ԱԶ Ալկմարի» հարձակվող Մայրոն Բոադուի տեղափոխության մասին:
Մոնեգասկները խաղացողի համար վճարել են 17 միլիոն եվրո և պայմանագիր կնքել նրա հետ մինչև 2026 թվականի հունիս:
Բոադուն «Ալկմարի» սան է, անցկացրել է 88 հանդիպում առաջին թիմի կազմում, դարձել է 38 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: Նիդերլանդների հավաքականի կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Նշենք, որ նախորդ տարի նիդերլանդացի հարձակվողով հետաքրքրվում էր «Բարսելոնան»: