Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը այցելել է ակումբի մարզաբազա ու միացել իտալական թիմին։
«Ինտերի» մամուլի ծառայությունը հրապարակել է դանիացի ֆուտբոլիստի ու թիմակիցների հանդիպման տեսանյութը։
Նշվում է, որ Քրիստիանը ֆիզիկական և հոգեբանական գերազանց վիճակում է գտնվում։ Նա դանիացի բժիշկների հսկողության տակ պետք է վերականգնողական կուրս անցնի, բայց իտալական ակումբի բժիշկները ևս կհետևեն վերականգնողական գործընթացին։