«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հետաքրքրված է «Չելսի» վերադարձով, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, բելգիացին ցանկանում է իր ուժերը փորձել լոնդոնյան ակումբում։ Լուկակուն հասկանում է, որ հիմա նա «Չելսիում» առանցքային խաղացող կլինի։ Ընդ որում, հարձակվողը չի պնդի, որ իտալական ակումբն անպայման իրեն վաճառի «Չելսիին»։
Հաղորդվում է նաև, որ «Չելսին» պատրաստ է մոտ 130 մլն եվրո առաջարկել «Ինտերին»՝ Լուկակուի համար։ Անձամբ ֆուտբոլիստին լոնդոնցիները պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։
Լուկակուն 2011-ից 2014 թվականներին է պատկանել «Չելսիին», իսկ 2019 թվականից հանդես է գալիս «Ինտերում»։ Ավարտված մրցաշրջանում 28-ամյա հարձակվողն Ա Սերիայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։