Լոնդոնի «Չելսին» կրկին չի կարողացել համաձայնության գալ Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի հարցում, չնայած շռայլ առաջարկին, հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը հարձակվողի համար առաջակել է իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի և 100 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի «Ինտերը» կարող է համաձայնվել առնվազն 130 միլիոն եվրոյի առաջարկին: Միևնույն ժամանակ, Լուկակուն չի ցանկանում վերադառնալ «Չելսի»:
28-ամյա Լուկակուն նախորդ մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 30 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: