Միլանի «Ինտերը» մոտ է Քրիստիան Էրիկսենին գնելուն, հաղորդում է Tuttomercato-ն:
Նշվում է, որ միլանյան ակումբը նոր առաջարկով դիմել է «Տոտենհեմին»: «Ինտերը» պատրաստ է 18 միլիոն եվրո վճարել Էրիքսենի համար, չհաշված ՝ բոնուսները:
Անգլիական ակումբի նախագահ Դանիել Լևին պատրաստ է ընդունել այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից, երբ «Այաքսից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ:
Նրա ծառայություններով հետաքրքրվում են նաև մի շարք եվրոպական առաջատար ակումբներ:
Այս մրցաշրջանում 27-ամյա դանիացին անցկացրել է 26 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի և նույնքան 3 գոլային փոխանցման հեղինակ: