«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է՝ ինչպես են ընթանում թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Աշխատում ենք գործարքի վրա։ Այդ խնդիրը դեռ լիովին լուծված չէ, բայց լավ է ընթանում։ Մեսսին ուզում է մնալ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ 34-ամյա արգենտինացին մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ Մեսսիի աշխատավարձը 50%-ով կնվազի։