VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում իր առաջին գոլն է «Ուրարտուի» կազմում խփել Նարեկ Գրիգորյանը։ Խաղից հետո նա խոսել է առաջնությունում իր նորամուտի և թիմի ցուցադրած խաղի մասին։
«Շատ լավ խաղ ստացվեց նորամուտի համար, կարողացա խփած գոլով օգտակար լինել թիմիս, ընդհանուր խաղում էլ որքանով կարողացա օգնեցի։ Թիմն էլ մեզ շատ է օգնել հենց առաջին օրից, որպեսզի ներգրավվենք մարզումներին, խաղերին ու կարողանանք լավ արդյունք ցույց տալ»
Մարզիչները վստահում են մեզ, գրեթե բոլոր խաղերին մեկ խաղակեսից ավելի ենք անցկացնում խաղադաշտում ու փորձում ենք արդարացնել նրանց վստահությունը գոլերով կամ պարզապես լավ խաղով։
Առաջին խաղակեսում «Նորավանքը» լավ պաշտպանվում էր, մենք խաղում էինք 5 պաշտպան դասավորությամբ, երկրորդ խաղակեսում արդեն դարձավ 4, գոլից հետո մրցակիցը փորձում էր հետ բերել հաշիվը, դրա համար նրանց պաշտպանությունն ավելի խոցելի դարձավ ու կարողացանք ևս երկու գոլ խփել»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը։