ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ակումբը հասկացրել է ֆուտբոլիստին, որ եթե նա չերկարաձգի պայմանագիրը, ապա կմնա պահեստայինների նստարանին, քանի դեռ պայմանագրի ժամկետը չի ավարտվել:
Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ, և ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել այն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ: