Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին վնասվածք է ստացել «Չելսիի» հետ ընկերական խաղում։ Արդյունքում նա չի կարողացել ավարտել խաղը։ 40-րդ րոպեին ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը՝ Լոֆտուս-Չիկի հետ բախվելուց հետո։ Նրան փոխարինել է Գրանիտ Ջական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջական կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Բայց ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ լոնդոնցիները մտադիր են պահել նրան ու երկարաձգել պայմանագիրը։
Ընկերական խաղն ավարտվել է «Չելսիի»՝ 2-1 հաշվով հաղթանակով։ «Կապույտների» կազմում աչքի են ընկել Կայ Հավերցն ու Տեմի Աբրահամը, իսկ «Արսենալի» կազմում՝ Ջական։
Պարտին «Արսենալ» էր տեղափոխվել «Ատլետիկոյից» 2020-ի հոկտեմբերին։