«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովնյակը երեք տարվա պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։ Տեղափոխության մասին շուտով կհայտարարվի պաշտոնապես։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիխովնյակը 4 տարբեր ակումբներից առաջարկներ է ունեցել, բայց հենց «Կրասնոդարի» առաջարկն է ամենից շատ նրան ձեռնտու եղել։ Կրիխովնյակը չի մասնակցի այսօր ԲԿՄԱ-ի դեմ կայանալիք դերբիին։
Կրիխովնյակը 2018 թվականից է հանդես գալիս «Լոկոմոտիվում»։ Նա 2008 թվականից հրավիրվում է Լեհաստանի հավաքական։