Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է 30-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում․
«Մենք ոչինչ չենք բացառում, միայն կարող ենք ասել, որ Գրիզմանին ձեռք բերելը հեշտ խնդիր չէ։ Սա շատ բարդ գործընթաց է»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները բանակցություններ են վարում ֆրանսիացի ֆուտբոլիստին կիսապաշտպան Սաուլ Նիգյեսի հետ փոխանակելու շուրջ։ Սակայն նշվում էր, որ համաձայնության գալ չի ստացվում։
Գրիզմանը 2014-ից 2019 թվականներին պաշտպանել է «Ատլետիկոյի» գույները։