Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ 1/8 եզրափակչում մրցավարների որոշմամբ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին։
Սկզբունքային մենամարտից հետո մեր հայրենակիցը շնորհակալություն է հայտնել աջակցության համար․
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սպասում էին այս հաղթանակին։ Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Բաչկովը։
Հիշեցնենք՝ մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։
Գևորգ Ղազարյան՝ Տոկիոյից հատուկ ArmSport-ի համար