Երևանի «Փյունիկը» հուշագիր է ստորագրել Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող «Սեպահան» ակումբի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Համագործակցությունն իր մեջ ներառում է մի շարք կետեր, ինչպիսիք են՝
✅ Տղամարդկանց և կանանց ֆուտբոլի մրցաշարերի անցկացում
✅ Փորձի փոխանակում մարզիչների և ֆուտբոլիստների համար
✅ Ֆուտբոլիստների տեղափոխության հարցում գործընկեր ակումբի առաջարկի առաջնային դիտարկում
✅ Ֆուտբոլային հմտությունների զարգացում պատանիների և երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում (15-19 տարեկան)
✅ Ուսումնամարզական հավաքների կազմակերպում
✅ Դասընթացների անցկացում մարզիչների համար։
Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Իրանի իսլամական հանրապետությունում։ «Փյունիկ» ՖԱ-ն ներկայացված է եղել ղեկավար կազմով՝ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի և գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանի մասնակցությամբ։ Հուշագրի ստորագրումից հետո ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Երևան է հրավիրել «Սեպահան» ՖԱ-ի ներկայացուցիչներին։