«Տորինոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին կարող է տեղափոխվել «Զենիթ»: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Աղբյուրի համաձայն, պետերբուրգցիներն արդեն կապ են հաստատել թուրինցիների հետ՝ իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: Ռուսական ակումբը բաժանվել է Սեբաստիան Դրիուսիից և պատրաստվում է վաճառել Սերդար Ազմունին, այնպես որ Բելոտին «Զենիթի» նախընտրելի ընտրությունն է հարձակումը ուժեղացնելու համար:
Բելոտիի պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի հունիսին, «Տորինոն» իր հերթին ցանկանում է, որ այն երկարաձգվի: Ակումբը Անդրեային առաջարկում է չորս տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով, ներառյալ բոնուսները: Հարձակվողը կքննարկի առաջարկը արձակուրդից վերադառնալուց հետո:
2015 թվականից Բելոտին խաղում է «Տորինոյում»: Տորինոյից առաջ նա խաղացել էր իտալական «Պալերմոյում» և «Ալբինոլեֆեում»: 2016 թվականից Բելոտին հրավիրվում է Իտալիայի հավաքական: Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: