Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը ստիպված է եղել մեկուսացնել հիմնական թիմին, քանի որ «ծեր սենյորայի» կիսապաշտպան Ամզա Ռաֆիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
«Մենք հետևում ենք առողջապահական կազմակերպության տրամադրած արձանագրությանը, ուստի մեկուսացրել ենք հիմնական թիմին:
Բացասական թեստ անցած ֆուտբոլիստները կկարողանան շարունակել մարզումները, սակայն նրանք չեն կարող կապ հաստատել արտաքին աշխարհի հետ», — հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» Իտալիայի առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը: