«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր ֆուտբոլիստների ձեռք բերել, եթե այս ամառ ինչ-որ մեկին վաճառի։
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ «Ատլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպիերի վերաբերյալ ՄՅՈՒ-ի առաջարկը կախված կլինի նրանից, թե Պոլ Պոգբան ու Ջեսի Լինգարդը արդյոք կհեռանա՞ն թիմից։
Բացի դրանից, ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ուզում է հենակետային կիսապաշտպանի գնել։
ՄՅՈՒ-ն արդեն մոտ 150 մլն ֆունտ է ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի վրա, դրա համար էլ հետագա գործողությունները կախված են վաճառքից։ Լինգարդի ու Պոգբայի պայմանագրերն ավարտվում են 2022-ի ամռանը, դրա համար էլ ակումբը պատրաստ է բաժանվել նրանցից։