«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Իկեր Բրավոն տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»:
«Դեղագործների» պաշտոնական կայքը հայտարարել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող իսպանացի հարձակվողի տեղափոխության մասին, ով երկարաժամկետ պայմանագիր է կնքել և սկզբնական շրջանում հանդես է գալու մինչև 19 տարեկանների թիմում:
Գերմանական ակումբը «Բարսելոնային» խորհրդանշական գումար կվճարի Բրավոյի տարնսֆերի համար, քանի որ ֆուտբոլիստը ֆուտբոլային կրթությունը ստացել է կատալոնական ակումբի ակադեմիայում: