«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է այս ամառ ակումբի տրանսֆերային արշավի վերաբերյալ իր մտքերով:
«Ինչպես ասացի, մարզիչն ավելի երջանիկ է, եթե գործարքները ժամակնակին իրականացվում են, և մենք ճիշտ հասցրեցինք անել ամեն ինչ այս տարի: Կարծում եմ, որ մեր երկու նորեկները հսկայական փոփոխություն կմտցնեն մեր խաղում:
Ռաֆայել Վարանը իդեալական տարիքում է կենտրոնական պաշտպանի համար: Նա և Հարի Մագուայրը նույն տարիքի են, Վարանը մեկ տարով մեծ է Էրիկ Բեյլիից և մի քանի տարով մեծ է Վիկտոր Լինդելոֆից: Այսպիսով, ես ստացա հիանալի կենտրոնական պաշտպանների խումբ:
Նույնը կարելի է ասել Ջեյդոն Սանչոյի մասին: Մենք ունենք շատ երիտասարդ հարձակվողներ, և դա տպավորիչ է: Մարզիչը չի կարող ավելի շատ աջակցություն խնդրել՝ այս մակարդակի երկու խաղացողներ ձեռք բերելով:
Մենք գործարքներ ենք կնքում մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: Այժմ մենք լավ մարզավիճակում ենք: Մենք դեռ շատ երիտասարդ խաղացողներ ունենք: Բոլոր ֆուտբոլիստները, ովքեր անցել են մեզ հետ նախապատրաստական փուլը, շատ լավ աշխատանք կատարեցին»,- մեջբերում է Սուլշերին Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «Յունայթեդն» արդեն 85 միլիոնով ձեռք է բերել Ջեյդոն Սանչոյին Դորտմունդի «Բորուսիայից», իսկ Ռաֆայել Վարանին՝ «Ռեալից»՝ 50 միլիոնով: