Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին Match TV-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Կապառոսը շատ լավ մարդ է՝ հարուստ կենսագրությամբ և հիանալի մարզչական կարիերայով: Նա լավ է տիրապետում երիտասարդ խաղացողների հետ աշխատելու հմտություններին և նրանց հնարավորություն է տալիս:
Վերջին երեք հանդիպումները ապացուցեցին, որ մենք ունենք ուժեղ երիտասարդ տղաներ»,- ասել է Հարոյանը:
Կարդացեք նաև՝ Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար երազանք է Մեսսիի կամ Սուարեսի պես խաղացողների դեմ խաղալը․ Հարոյան