«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մյուս շաբաթ կվերադառնա թիմ։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ինտերի» ճամբար այցելելուց հետո դանիացին բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնա՝ արդյոք նա կկարողանա՞ խաղադաշտ վերադառնալ։ ԱՎելի վաղ հաղորդվում էր, որ նրան, գուցե, արգելեն դեֆիբրիլյատորով խաղալ։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1-ին տուրի Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ նրա մոտ սրտի կանգ էր եղել: