Այսօր Հայաստանի հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում:
Մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Չորրոր լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։
Նշենք, որ Բարսեղյանը բարելավեց իր անձնական ռեկորդը։
Ավելացնենք, որ Բարսեղյանը ևս մեկ մեկնարկ կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ոճում: