Ըստ Sky Sports-ի՝ «Յուվենտուսը» մտադիր չէ երկարաձգել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը՝ ֆուտբոլիստի չափազանց բարձր աշխատավարձի պատճառով:
Հիշեցնենք, որ պորտուգալացու և թուրինյան ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Ռոնալդուն գործող պայմանագիրով «Յուվեում» մեկ մրցաշրջանում վաստակում է 31 միլիոն եվրո:Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 29 գոլ խփեց Ա Սերիայում ՝ դառնալով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Նշենք, որ օգոստոսի 22-ին «Յուվենտուսը» Ա Սերիայի 2021/22 մրաշրջանի մեկնարկային տուրում մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Ուդինեզեի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ուդինեզեի» հաղթանակը գնահատում է 6,30 գործակցով, ոչ ոքին՝ 4,25, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 1,50