«Լիվերպուլի» նախկին հարձակվող Գլեն Մաքոլին, որն այժմ խաղում է Իռլանդիայում, դարձել է գավաթային հանդիպման հերոս: Ֆուտբոլիստին ամենաանհավանական կերպով հաջողվել է խաղում հավասարեցնել հաշիվը:
21-ամյա հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ Իռլանդիայի գավաթի առաջին տուրի «Աթլոնե» — «Ուոթերֆորդ» խաղում՝ 124-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով սեփական կիսադաշտից:
Մաքոլիի փայլուն հարվածի շնորհիվ լրացուցիչ ժամանակի ավարտին հանդիպման հաշիվը դարձավ 4: 4: Սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Աթլոնեն» 2: 4 հաշվով զիջեց «Ուոթերֆորդին»:
Գոլը՝ 1։25 րոպեից