Շոտլանդական «Ռեյնջերսն» ընկերական խաղում հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը կայացել է Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում և ավարտվել 2-1 հաշվով։
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է մադրիդցիների հարձակվող Ռոդրիգոն։ Երկրորդ կեսի մեկնարկում պատասխան գոլը խփել է Ֆեշն Սակալան։ 75-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Նաչոն կարմիր քարտ է ստացել։ Երկու րոպե անց Սեդրիկ Իտենն առաջ է մղել «Ռեյնջերսին»։
Նշենք՝ շոտլանդական ակումբը նշում է հիմնադրման 150-ամյակը։