«Ռեալը» չի պատրաստվում այս միջմրցաշրջանում վաճառել կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին։
Մադրիդցիները 21-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ չեն վարում ՄՅՈՒ-ի, կամ մեկ այլ ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստն ավելի վաղ ասել էր, որ ուզում է իր անունը գրել «Ռեալի» պատմության մեջ։