Կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ու վերադառնալ Ֆրանսիա:
Ըստ Daily Mirror-ի, 28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը հրաժարվել է «Կարմիր սատանաների» հետ նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրել, համաձայն որի՝ նրա աշխատավարձը շաբաթական 250-ից կդառնա 350 հազար ֆունտ:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ երկխոսությունն անցկացրել է խաղացողի գործակալ Մինո Ռայոլան, ով ակումբին է փոխանցել նոր պայմանագրի մերժման լուրը:
Աղբյուրը նշում է, որ այժմ «Յունայթեդը» այլ տարբերակ չունի, քան վաճառել Պոգբային: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մանկունիանցիները ակնկալում են ստանալ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ: Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն պատրաստ է վճարել մոտ 45 միլիոն ֆունտ ստերլինգ: Կողմերը կարող են համաձայնության գալ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: