«Միլանը» շարունակում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի փնտրտուքները։
Ինչպես գրում է Calciomercato-ն՝ «ռոսսոներիների» թեկնածուներից մեկը «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշն է։ Միլանյան ակումբը դիտարկում է 28-ամյա մարոկանցուն գնման իրավունքով վարձակալելու հնարավորությունը։
«Միլանը» նաև շարունակում է աշխատել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի տրանսֆերի ուղղությամբ։