«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Միլան»։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 29-ամյա կիսապաշտպանին վարձավճարով այլ ակումբ բաց թողնել՝ հետագայում գնման տարբերակով։ Հաղորդում է Calciomercato-ն:
Ակումբների միջև լավ հարաբերությունները կարող են օգնել տրանսֆերի շուտ կայացմանը:
28-ամյա Զիեշը միացել է «Չելսիին» 2020 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում մարոկկացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 18 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։