Անգլիական Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը պարտադիր կդառնա։
Ինչպես գրում է Repubblika.it-ը՝ Անգլիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել այն մասին, որ մինչև հոկտեմբերի 1-ը ԱՊԼ բոլոր ակումբների ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցներն անպայման պիտի քովիդի դեմ պատվաստվեն։ Նրանք, ովքեր չեն հասցնի մինչև նշված ժամկետը պատվաստվել, չեն կարողանա մասնակցել առաջնության խաղերին։
Ավելի վաղ կորոնավիրուսի բռնկման պատճառով «Արսենալը» չեղարկել էր ԱՄՆ-ում անցկացվելիք նախամրցաշրջանային հավաքը։