Կիսապաշտպան Լուիս Բեյթը «Չելսիից» տեղափոխվեց «Լիդս»՝ 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
«Լիդսի» պաշտոնական կայքը հայտարարել է անգլիացի 18-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր ստորագրելու մասին, որը կգործի մինչև 2024 թվականի ամառը: Բեյթն իր առաջին մրցաշրջանը կանցկացնի «Լիդսի» Մ-23-ի կազմում:
Հարկ է նշել, որ Բեյթն իր տարիքային խմբում «Չելսիի» ամենահեռանկարային խաղացողներից էր և հանդիսանում էր երիտասարդական թիմի ավագը:
Լյուիսը որոշել է հրաժարվել «արիստոկրատների» հետ նոր պայմանագրից՝ որոշելով, որ ավելի հեշտ կլինի տեղ զբաղեցնել «Լիդսի» մեկնարկային կազմում։