«Զենիթն» իր պաշտոնական Թվիթերում ներկայացրել է իր մեկնարկային կազմը` քաթարական «Ալ-Ուվայնախ» ակումբի հետ ընկերական խաղում: Հանդիպումը կկայանա այսօր`հունվարի 21-ին, Դոհայում:
Ռուսական թիմի մեկնարկային կազմում ընդգրկվել է նաև հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, չնայած այսօր հայտարարեց նրա` «Սոչի» տեղափոության մասին:
«Զենիթ». Վասյուտին, Պրոխին, Սմոլնիկով, Սանթոս, Ռակիցկի, Բարիոս, Երոխին, Շատով, Սուտորմին, Կոկորին, Ձյուբա:
Стартовый состав сине-бело-голубых на матч #ЗенитАльУвайнах!#ГазпромТренировочныеСборы pic.twitter.com/GVoRG1uUQu
— ФК «Зенит»🌊 (@zenit_spb) January 21, 2020
«Զենիթը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 45 միավոր, և 10 միավոր գերազանցում է մոտակա հետապնդող «Կրասնոդարին»:
Ձմեռային դադարից հետո առաջին խաղում «Զենիթը» կխաղա «Լոկոմոտիվի» հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում: