ՊՍԺ-ն ցանկանում է նոր պայմանագրով պահել թիմում հարձակվող Կիլիան Մբապեին:
TalkSport-ը հայտնում է, որ փարիզցիները մտադիր են Մբապեին առաջարկել նույն աշխատավարձը, ինչ ստանում է Նեյմարը՝ մոտ 30 միլիոն եվրո:
Նեյմարի պայմանագրի նույն պայմանները Մբապեին առաջարկելու համար ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 9 ֆուտբոլիստների: Մաուրո Իկարդին, Ալֆոնս Արեոլան, Աբդու Դիալոն, Տիլո Կերերը, Լեանդրո Պարեդեսը, Իդրիսա Գուեյեն, Պաբլո Սարաբիան և Առնո Մուինգան այս ամառ կհեռանան թիմից ՝ աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:
Մբապեն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այնուամենայնիվ, ֆրանսիացին հակված է տեղափոխվել «Ռեալ»։