Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլո Վլաշիչը իր ակումբին խնդրում է ընդունել «Միլանի» առաջարկն ու իրեն բաց թողնել Ա Սերիա:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ, ԲԿՄԱ-ն խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 30 մլն եվրո, բայց միլանյան ակումբը 5 մլն եվրոյով ցանկանում է վարձակալել Վլաշիչին՝ հետագայում 20 մլն եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով:
Հաղորդվում է, որ Վլաշիչը Միլան մեկնելու մեծ ցանկություն ունի և ԲԿՄԱ-ին խնդրում է զիջումների գնալ: