«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին, հայտնում է Planetamilan.it-ը:
Ըստ աղբյուրի ՝ «ռոսոներիները» 23-ամյա ֆուտբոլիստի համար կարող են առաջարկել մոտ 20 միլիոն եվրո:
Խորվաթ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Նապոլին»:
Այս մրցաշրջանում Վլաշիչը 34 հանդիպում է անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում, խփել 12 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքը 30 միլիոն եվրո է: