«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդները Իսրայելում ընկերական հանդիպում են անցկացրել: Հանդիպումն ավարտվել է 3: 2 հաշվով՝ մադրիդյան թիմի լեգենդար ֆուտբոլիստների հաղթանակով:
Հանդիպումից հետո մադրիդյան ակումբի լեգենդ Ռոբերտո Կառլոսին հարցրել են, թե նա ինչ կարծիք ունի Սերիխիո Ռամոսի՝ ՊՍԺ տեղափոխվելու վերաբերյալ։ Բրազիլացու ռեակցիան բավական է եղել հասկանալու՝ ինչ է նա կարծում․․․