Կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը ցանկանում է մնալ «Ինտերում»: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Ակումբի հետ գործող ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականը: Կիսապաշտպանը ցանկանում է երկարաձգել «Ներաձուրրիի» հետ պայմանագիրը, բայց ցանկանում է վաստակել առնվազն 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ խորվաթ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից: