Հարձակվող Մեմֆիս Դեպայը, ով վերջերս է համալրել «Բարսելոնայի» շարքերը, խնդրել է բոլորին իրեն անվանել պարզապես Մեմֆիս:
Ֆուտբոլիստը ցանկանում է, որ լրագրողներն ու լրատվամիջոցներն այլևս իր ազգանունը չկիրառեն: Դա կապված է ընտանեկան խնդիրների հետ:
«Ինձ Դեպայ մի անվանեք, պարզապես հիմա ինձ անվանեք Մեմֆիս:
Ես չեմ ուզում պատմել, թե ինչ է տեղի ունեցել իմ ընտանիքում, հակառակ դեպքում ոմանք անմիջապես կամաչեն: Բայց այս ամենն անցել է, մենք պետք է առաջ շարժվենք»,- մեջբերում է Դեպային Football-Espania-ն: